Քիմ Քարդաշյանը կոտրել է ատամը (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Վերջին օրերին նույնիսկ ատամնաբույժին այցելությունը, որից այդքան սարսափում են տղամարդիկ, չի կարող ազդել Քիմ Քարդաշյանի բարձր տրամադրության վրա. չէ որ հայուհին տոնում է իր հաղթանակը Թեյլոր Սվիֆթի նկատմամբ։

Երեկ 35-ամյա գեղեցկուհուն տեսել են լոսանջելեսյան բուտիկներից մեկում գնումներ կատարելիս. բայց տանից դուրս գալուց առաջ 2 երեխաների մայրիկը չի մոռացել հրաժեշտի ջերմ համբույր տալդստերը՝ Նորթին։
Իսկ գնումներից հետո անհրաժեշտություն է առաջացել դիմել ատամնաբույժին, քանզի հայտնի հեռուստաաստղը կոտրել է ատամը։

«Վեգասի ճանապարհին էի եւ կոտրեցի առջեւի ատամս»,- ատամնաբույժի հետ արված սելֆիները մեկնաբանել է Քիմը։