Օրվա բաղադրատոմս. Հավի մսով կարկանդակ-սենվիչ
LifestyleԲաղադրամասեր՝
300 մլ կաթ կամ արգանակ
200 գրամ հավի ֆիլե
1 ճաշի գդալ սոյայի սոուս
2 հատ ձու
120 գրամ պանիր
12 կտոր հաց
Սև պղպեղ
Համեմ
Պատրաստման եղանակ՝
Հացը քառակուսաձև կտրատել, դնել ջեռոց մի քանի րոպե, հետո հանել, արգանակ կամ կաթ ցանել։
Ձուն սոյայի սոուսի հետ հարել։
Ավելացնել մի փոքր արգանակ։

Հացերը շրջանաձև շարել իրար կողք, լցնել սոուսը, ավելացնել հավի միսը, քերել պանիրը։
Կտրատել կանաչին։
Համեմել պղպեղով։
Դնել ջեռոց։


