Նորից միասին. Լեոնարդո դի Կապրիոյին եւ Նինա Ագդալին «բռնացրել են» Իբիցայում
LifestyleԼեոնարդո դի Կապրիոն ոչ միայն հեշտությամբ գրավում է կանանց եւ աղջիկների սրտերը, այլեւ արժանանում նրանց ներմանը։
Օրեր առաջ աշխարհահռչակ դերասանին Սեն Տրոպեում տեսել էին անհայտ թխահերի հետ։ Լեոն ամեն կերպ փորձում էր գրավել անծանոթուհու ուշադրությունը, անգամ պարի էր հրավիրել նրան։

Եվ մինչ շատերը կսկսեին ենթադրել, որ հավանաբար Լեոն բաժանվել է սուպերմոդել Նինա Ագդալից, ում հետ 41-ամյա սրտակերը մի քանի ամիս է հանդիպում է, նրանց միասին «բռնացրել են» Իբիցայում զբոսանավի վրա։


Թե ինչու Լեոն այդքան շուտ մոռացավ անծանոթ թխահերին՝ դժվար է ասել։


Սակայն Նինա Ագդալից այդքան էլ հեշտ չի լինի հրաժարվել, քանզի դանիացի մոդելի տատիկը հրապարակավ նախազգուշացրել է Լեոյին, որ դերասանը իր հետ գործ կունենա, եթե նեղացնի կամ վիրավորի Ագդալին։


Նշենք, որ դերասանը եւ Victoria’s secret-ի «հրեշտակը» սկսել են հանդիպել 2014 թվականի փետրվարին, բայց մինչ այժմ նրանց մոտ որեւէ լուրջ բան չէր նկատվել:
Աղբյուրը՝ Daily Mail