Ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրկնենք. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35 ամյակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Life.panorama.am-ը, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորելով դերասանին, հետաքրքրվել է, թե ինչպես է անցկացնելու ծննդյան տարդարձն ու ինչն է Ռաֆայելին պակասում նրան այսօր:
Մեզ հետ զրույցում Ռաֆայել Երանոսյանը պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրն անցկացրել է հոր հետ միասին.
«Երեկ գնացի մեր գյուղ, որպեսզի ծննդյանս օրն առաջինը հորս հետ նշեի, իսկ կեսգիշերին ընկերներս ակարդիոնով, դհոլով ու զուռնայով եկան մեր տուն ու շնորհավորեցին ինձ, որից հետո միասին նստեցինք ու ջերմ գիշեր անցկացրինք»,- պատմեց օրվա հերոսն ու կիսվեց հայրիկի բարեմաղթանքով.
«Հայրս ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ միշտ ինձ մի խորհուրդ-բարեմաղթանք է հղում. Ամեն անգամ, երբ իրար հանդիպում ենք, ասում է՝ «Տղա ջան միշտ ձգտի վեր-վեր-վեր, երբեք չսահմանափակվես նրանով, ինչ ունես, ձգտի, որ անունդ միշտ մնա»: Հորս այս խոսքերը շատ կարեւոր են ինձ համար, ես այդ կարգախոսով եմ ապրում»:
Շարունակությունը` այստեղ: