Ձեռքերի խնամքի լավագույն բնական միջոցը
LifestyleԿանայք պետք է ունենան գեղեցիկ և խնամված ձեռքեր։ Սակայն տնային գործերը ոչ միշտ են թույլ տալիս պահպանել ձեռքերի գեղեցիկ տեսքը։
Այսօր Ձեզ ենք ներկայացնում հիանալի միջոց, թե ինչպես կարելի է ձեռքերին հաղորդել գեղեցիկ և խնամված տեսք։ Այս միջոցը հիանալի պայքարում է ճաքերի և լաքաների դեմ։
Պատրաստման համար անհրաժեշտ է`
Վարսակի ալյուր
Եռացրած ջուր
Թթվասեր
Ձիթապտղի յուղ
Վարսակի վրա ավելացրեք եռացրած ջուր 1։1 չափաբաժնով և թողեք թրմվի որոշ ժամանակ։ Այնուհետև ավելացրեք մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ և նույնքան թթվասեր։ Այժմ լավ հարեք։
Ստացված դիմակը լցրեք պոլիէթիլենային ձեռնոցների մեջ և հագեք։ Թողեք դիմակը 15-20 րոպե և լվացվեք գոլ ջրով։
Խորհուրդ է տրվում այս դիմակը անել շաբաթական երկու անգամ։ Արդյունքը կտեսնեք առաջին իսկ անգամից։