Բնական միջոց՝ դիմադրողականությունը բարձրացնելու համար
LifestyleՁեզ ենք ներկայացնում 3 բաղադրիչից բաղկացած բնական միջոց, որը շատ լավ բարձրացնում է իմունային համակարգը և լավացնում ինքնազգացողությունը։
Պատրաստման համար անհրաժեշտ է`
4 մեծ սխտոր
4 կիտրոն` կեղևի հետ միասին
Կոճապղպեղի փոքր արմատ
2 լիտր ջուր
Պատրաստման եղանակը`
1. Լվացեք կիտրոնը, կտրատեք փոքր կտորների։ Մաքրեք սխտորը և կիտրոնի, կոճապղպեղի հետ անցկացրեք բլենդերով։
2. Ստացվածը լցրեք տարայի մեջ և ավելացրեք 2 լիտր ջուր։
3. Այժմ տարան դրեք գազօջախի վրա և եռացրեք այն՝ պարբերաբար խառնելով։
4. Թողեք, որ ստացված ըմպելիքը սառի, այնուհետև քամեք և լցրեք ապակյա շշի մեջ։
Այս դեղը անհրաժեշտ է խմել ամեն օր, սնվելուց առնվազն 2 ժամ առաջ, կամ առավոտյան քաղցած ժամանակ։