Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Հենրիխ Մխիթարյան․ Կարծում եմ՝ հեշտ կլինի խաղալ Իբրահիմովիչի հետ

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցի թարգմանությունը։

***

20 տարի է անցել Համլետ Մխիթարյանի մահվանից։ Հիմա սիրելի հոր մասին հիշողությունները հայ կիսապաշտպանին ոգեշնչում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաջողությունների հասնելու հարցում։

«Նա իմ շարժիչ ուժն էր, իմ մոտիվացիան։ Երբ ես շատ փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ Միշտ երազում էի նրա հետ մարզվելու մասին։ Հետո երբ ընտանիքիս հետ վերադարձավ Հայաստան, սկսեցի երազել նրա աշխատանքը շարունակելու և ֆուտբոլիստ դառնալու մասին։ Նրա մահը ողբերգություն էր, սակայն կյանքը շարունակվում է։ Ես պարզապես հույս ունեմ, որ նա երկնքից նայում է ինձ և հպարտանում է։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ նա հպարտ լինի ինձանով»,-պատմում է Հենրիխը։

Համլետ Մխիթարյանը ֆրանսիական «ASA Issy» թիմում էր հանդես գալիս, երբ նրա մոտ հիվանդություն հայտնաբերեցին։ Նա կնոջ՝ Մարինայի, որդու՝ Հենրիխի և դստեր՝ Մոնիկայի հետ Երևան վերադարձավ բուժում անցնելու համար, սակայն մեկ տարվա ընթացքում երեք վիրահատությունները դրական արդյունք չտվեցին։

«Պատանեկության տարիներին մեկ անգամ չէ, որ դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները, բայց այդ ժամանակվանից ի վեր ֆուտբոլը շատ է փոխվել։ Հիմա էլ եմ տեսագրություններ դիտում, սակայն միայն նրա խաղը հիշելու համար։

Ցավալի է, քանի որ նա իր խորհուրդներով և աջակցությամբ կարող էր օգնել ինձ։ Նրա մահն ինձ ստիպեց արագ մեծանալ, բայց առանց հայր մեծանալը շատ բարդ է։ Բարդ է, երբ տանը չկա տղամարդ, ով քեզ ուղղություն ցույց կտա, կարգուկանոն կսովորեցնի։ Սակայն, մայրս ինձ համար դարձավ նաև հայր։ Դրա համար շատ շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ դժվարին շրջանում իմ կողքին էին»,-ասում է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈւԵՖԱ-ում։ Նրա ֆուտբոլային ընտանիքը կարող է հպարտանալ դաստիարակած տղամարդով․ Հենրիխն ավելին է, քան մտածող ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում 55 գոլ է կազմակերպել և ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Խելացի, հմայիչ, 27-ամյա Հենրիխը նաև պոլիգլոտ է՝ խոսում է 6 լեզվով, ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, հեռակա տնտեսագիտություն է ուսանում Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։

Հենրիխ Մխիթարյանն իսկապես մտածող ֆուտբոլիստ է, և Մոուրինյուն նրան համարում է արագ գրոհների կազմակերպման հարցում կենտրոնական խաղացող։ Մխիթարյանը կարող ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը, որը Լուի վան Գալի օրոք անօգնական տեսք ուներ։ Դա չի նշանակում, թե Մխիթարյանը կարծում է՝ ամեն ինչ որոշված է։ Նա տեղյակ է, թե «Մանչեսթեր Յունայթեդում» ինչպիսի դժվարություններ է ունեցել Սինձի Կագավան, ով «Բորուսսիա» վերադարձավ՝ չկարողանալով հաջողության հասնել «Օլդ Թրաֆֆորդում»։ Հենրիխը պետք է ճապոնացուց լավ պատրաստ լինի Պրեմիեր լիգայի դժվարություններին, զինվի արագությամբ, դաշտը տեսնելու կարողությամբ, մեծաթիվ խնդիրներ ստեղծի անգլիացի պաշտպանների համար։

«Ես երբեք խոստումներ չեմ տալիս։ Ես ասում եմ՝ կփորձեմ։ Երբ խոստումներ եք տալիս, բայց չեք կարողանում դրանք կատարել, սկսում եք ճնշում զգալ։ Ես ցանկանում եմ ամեն ինչ անել նոր մակարդակի հասնելու համար։ Երբ Դորտմունդում խոսում էինք Մանչեսթերի մասին, Սինձին դրական էր արտահայտվում․ այդ ամենը ևս ինձ տպավորել է։ Պարզապես պետք է փորձեք ձեր լավագույն որակները ցույց տալ, հակառակ դեպքում այստեղ չեք մնա»,-ասում է Մխիթարյանը։

Մխիթարյանը կրկնում է այն խոսքերը, որոնք իրեն ասել է Մոուրինյուն․ «Այն, որ գնել են իմ տրանսֆերը, ինձ համար խաղաժամանակի երաշխիք չէ։ Ես պետք է անեմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի խաղալու հնարավորություն ստանամ»։

Հենրիխ Մխիթարյանը նաև հույս ունի, որ գոլային փոխանցումներ կապահովի նորեկներից Զլատան Իբրահիմովիչի համար։

«Նա զարմանահրաշ ֆուտբոլիստ է։ Նրա անունն ամեն ինչ ասում է։ Կարծում եմ՝ Իբրահիմովիչի հետ խաղալը հեշտ կլինի, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա կհեշտացնի ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքը»,-ասում է Մխիթարյանը։

Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»