Ռիհանան ճանաչվել է YouTube-ի ամենահայտնի երգչուհի
LifestyleՉնայած երգչուհի Թեյլոր Սվիֆթը Թոմ Հիդլսթոնի հետ սիրավեպի ու Քանյե Ուեսթի հետ կանֆլիկտի պատճառով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, բայց Յութուբում իր ճանաչվածությամբ չի կարողանում մրցել Ռիհանայի հետ։
Այս պահի դրությամբ Ռիհանայի բոլոր վիդեոները միասին վերցրած յութուբում ունեն 1,736 միլիարդ դիտում։ Այս փաստը նրան դարձնում է յութուբի ամենահայտնի երգչուհի։ Նախորդ տարի այդ տիտղոսակիրը հենց Սվիֆթն էր։
Նախկինում այս պատվին արժանացել էր նաև երգչուհի Քեթի Փերին։