Հաճելի է, երբ հանգստիդ ժամանակ շրջապատված ես լինում սիրածդ մարդկանցով. Սյուզի Մելիքյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե հայ հայտնիները ինչպե՞ս են անցկացնելու ամառային հանգիստը: Այս անգամ իր հանգստյան ծրագրերով մեզ հետ կիսվել է երգչուհի եւ դիմահարդար Սյուզի Մելիքյանը:
«Թեեւ ամռանը մնաց գրեթե մեկ ամիս, բայց ես դեռեւս շարունակում եմ ծանրաբեռնված աշխատել ու ժամանակի դեպքում միայն երեւանյան լողավազաններում կարճատեւ հանգիստ ունենալ: Իհարկե, սա չի նշանակի, որ այս տարի չեմ հանգստանա,- ժպիտով նշեց երգչուհին ու շարունակեց,- արդեն իսկ փոքրիկ հանգիստ ենք պլանավորել օգոստոս ամսին, միայն թե վայրի առումով դեռեւս տատանվում ենք: Նշեմ, որ վայրի ընտրության հետ կապված բծախնդիր չեմ, ինձ համար կարեւորը ծովի առկայությունն է»:
Մեզ հետ զրույցում Սյուզին նկատեց նաեւ, որ սիրում է հանգստանալ Հայաստանում.
«Մեր երկրում շատ գեղատեսիլ վայրեր ունենք, որտեղ կարելի է եւ լիարժեք հանգստանալ, եւ վայելել բնության հրաշքները: Ինքս շատ եմ սիրում Ջերմուկը, Աղվերանն ու Ծաղկաձորը»,- նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: