Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Օգոստոսի 2-3-ը՝ թոքերի անվճար հետազոտություններ մի շարք բուժհիմնարկներում

Օգոստոսի 1-ին՝ Թոքի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ուռուցքաբան, «Ուռուցքաբանության զարգացման ֆոնդի» գործադիր տնօրեն Գագիկ Բազիկյանը և Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, խոսելով մեր հանրապետությունում թոքի չարորակ գոյացությունների առաջացման, դրանց վաղ հայտնաբերման կարևորության մասին, նշեցին, որ հիվանդությամբ տառապողների թիվը գնալով ավելանում է, սակայն դրա ուշ հայտնաբերումը թույլ չի տալիս հիվանդների լիարժեք բուժում կազմակերպել, ինչը բավականին մտահոգիչ փաստ է:

Մասնագետների խոսքով` ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով ավելանում է, ինչը բժիշկների կարծիքով կյանքի միջին տևողությամբ է պայմանավորված: Չնայած այդ ցուցանիշը տարեցտարի ավելանում է 2-4 տոկոսով, սակայն մասնագետները նշում են, որ հիվանդության կանխարգելման և այն 100 տոկոսով բուժման ցուցանիշները նույնպես ավելացել են և այն մահաբեր հիվանդությունից դարձել է հաղթահարելի: Հիվանդության հաղթահարման համար, սակայն, կարևոր է դրա վաղ հայտնաբերումը: Այս առումով իր առանձնահատկությունն ունի թոքի քաղցկեղը, քանի որ հիվանդությունը զարգանում է գաղտնի և հիմնականում հայտնաբերվում է, երբ հիվանդության բուժումն արդեն անհնարին է լինում: Դրա հետևանքով թոքի չարորակ ուռուցքով հիվանդների մահացության ցուցանիշն ավելի բարձր է , քան կրծքագեղձի, հաստ աղու, շագանակագեղձի չարորակ ուռուցքների հետևանքով մահացությունները միասին վերցրած:

Աշխարհում տարեկան հայտնաբերվում է 1,82 միլիոն թոքի քաղցկեղով հիվանդ, որոնցից 1,59 միլիոնը` մահացու ելքով: Հայաստանում նույնպես թոքի չարորակ ուռուցքներով հիվանդացության դեպքերը աճի միտում ունեն: Եթե 2010թ. հայտնաբերվել է 1198 դեպք, ապա 2015-ին թոքի քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 1353: «Այսինքն` մոտ 30 տոկոսով թոքի քաղցկեղով հիվանդների աճ է արձանագրվել, սակայն հայտնաբերվածների 7-8 տոկոսի դեպքում ենք միայն մենք կարողանում վիրահատական միջամտություն կատարել: Մնացած դեպքերը հայտնաբերվում են շատ ուշ և հնարավոր չի լինում լիարժեք բուժում կազմակերպել: Թոքի քաղցկեղը, ինչպես և քաղցկեղի այլ տեսակներ, ունի բուժման երեք տեսակ՝ վիրահատական, ճառագայթային և քիմիաթերապիայի մեթոդով, սակայն դրական արդյունքի հասնելու համար այն պետք է նախնական փուլերի ժամանակ հայտնաբերել»,- ասաց Գ. Բադալյանը:

Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին` Գ. Բազիկյանը նշեց, որ թոքերում չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառը ծխելն է: «Այս հիվանդությամբ տառապողների մոտ 80 տոկոսը ծխող է: Մնացած դեպքերը կապվում են օդի աղտոտվածության, ասբեստի փոշու, ծանր մետաղների, քլորմեթիլային եթերների հետ շփման հետ: Տարին մեկ հատկապես ծխող մարդիկ պետք է ռենտգեն-հետազոտություն անցնեն: Միջոցառման նպատակն այն է, որ կարողանանք հասարակության ուշադրությունը հրավիրել այս հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման վրա: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա նաև Երևանի քաղաքապետարանի հետ բուժսպասարկման առաջնային օղակներում ռենտգեն-հետազոտությունն անճար դարձնելու համար»,- նշեց Գ. Բազիկյանը:

Թոքի քաղցկեղի կանխարգելման միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և «Հայկական հակաքաղցկեղային Լիգա» ՀԿ-ն համատեղ օգոստոսի 1-3-ը կազմակերպել են «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումը: Միջոցառմանն աջակցում են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որի շրջանակներում մայրաքաղաքի «Սբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Նաիրի», «Սլավմեդ» բժշկական կենտրոններում կիրականացվեն կրծքավանդակի անվճար պրոֆիլակտիկ ռենտգեն հետազոտություններ: Հետազոտության նպատակն է թոքերի և միջնորմի պաթոլոգիայի բացահայտումը և հետագա ախտորոշման և համապատասխան բուժման կազմակերպումը:

Հետազոտություն անցնելու համար կարող են դիմել 50 և ավելի տարիք ունեցող բոլոր ցանկացողները` նախապես գրանցվելով 010- 287 120 և 091-525 861 հեռախոսահամարներով:

Արմինե Գրիգորյան

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը