Գեղեցկուհի Ռիհաննան՝ Փարիզում շոփինգ անելիս
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Գեղեցկուհի Ռիհաննան հիմա Ֆրանսիայում է, որտեղ, ի աջակցություն ANTI ալբոմի, իր համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում համերգ կտա Փարիզում։


Իսկ մինչ այդ 28-ամյա հանրահայտ երգչուհուն նկատել են շոփինգ անելիս։

Ռիրիին «բռնացրել» են Dior բուտիկ մտնելիս։


Հիշեցնենք, որ օրերս հայտնի էին դարձել MTV VMA–ի մրցանակների հավակնորդները։ Մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի օգոստոսի 28-ին Նյու Յորքում։ Ռիրին ներկայացված է 2 անվանակարգում՝ «Երգչուհու լավագույն տեսանյութ», որը դուետ է Քելվին Հարիսի հետ՝ This Is What You Came For երգի հիման վրա եւ «Լավագույն համագործակցություն», որը դուետ է Դրեյքի հետ (Work կատարում)։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Vantagenews–ի