Ալլա Պուգաչովան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Առանց դիմահարդարման սելֆին Instagram-ում հատուկ թրենդ է, որին հետևում են ինչպես երիտասարդ, այնպես էլ համեմատաբար տարեց աստղերը։
Ալլա Պուգաչովան վերջիններիս թվում է։ Իր սոցցանցային էջում 66-ամյա երգչուհին հրապարակել է նկար, որտեղ նա ներկայանում է առանց դիմահարդարման։
«Յուրմալա. Մի քիչ արև սառը ջրի մեջ», -գրել է Պուգաչովան։
Ինչպես սպասվում էր, նկարի տակ ծավալվել են բուռն քննարկումներ։ Մի մասը գովաբանել են Պուգաչովային համարձակության համար, իսկ մյուսները խորհուրդ են տվել նրան այլևս նման սելֆիներ չհրապարակել։
