Հունական արքայազն Պավելի ավագ դուստրը այս շաբաթ նշել է իր 20-ամյակը։ Մարիա-Օլիմպիան իր Instagram-ի հետևորդների հետ կիսվել է նոր նկարներով։ Արքայադուստրը, որը ապրում է Նյու Յորքում, ծնունդը նշել է իր նախնիների հայրենիքում՝ Միկոնոս կղզում։ Նկարներից մեկում նա բիկինիով է։ «Ծննդյան օրը՝ բիկինիով», -գրել է արքայադուստրը։
Կյանքի մեծ մասը նա անց է կացրել Շվեյցարիայում և Ամերիկայում, որտեղ այժմ սովորում է համալսարանում։ Տարվա սկզբին նրան վերագրում էին սիրավեպ Անգլիայի արքայազն Հարրիի հետ։







Մեկնաբանություններ