Instagram-ը թույլ կտա ֆիլտրել տհաճ մեկնաբանությունները
LifestyleԱմբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունեցող Instagram սոցկայքը մշակում է մի շարք միջոցներ, որոնք գործարկվելու են մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում և թույլ են տալու ֆիլտրել տհաճ մեկնաբանությունները:
Ինչպես նշում է The Verge-ը, որ մեխանիզմները հնարավորություն կտան օգտատերերին ստեղծել իրենց համար տհաճ բառերի ցուցակ, որոնց առկայության դեպքում հավելվածն ավտոմատ կերպով կարգելափակի լուսանկարի տակ գրվող վիրավորական մեկնաբանությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ նոր գործառույթներից առաջինը կկարողանան օգտվել Instagram-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող աստղերը: