ԴիջիԹեքը մեծ դեր է խաղում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Հայկ Չոբանյան
Նա նշեց, որ ցանկացած ցուցահանդես, առավել ևս տեխնոլոգիական ցուցահանդեսներն առանձնանում են իրենց նորարարություններով, որովհետև առաջին հայացքից նույնը թվացող տաղավարում իրականում 90 տոկոսով նորություններ են ներկայացված. «Ցանկացած ընկերություն, ով գալիս է այս ցուցահանդեսին մասնակցելու, գիտի, որ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ նորություններ է այն ներկայացնում: Այս տարի կան որոշակի առաջնահերթություններ, օրինակ ռոբոֆեստի ուղղությունը, որը նորություն է, երկրորդ` շատ ավելի ակտիվ է խաղային տեխնոլոգիաների ուղղությունը և այլն»: