Լեդի Գագային փեսացուից բաժանվելուց հետո առաջին անգամ տեսել են Մանհեթենում
LifestyleՀուլիսի կեսերին Լեդի Գագան ու Թեյլոր Քիննին բաժանվել են հինգ տարվա սիրային կապից հետո: Լեդի Գագան ու Թեյլորը սկսել են հանդիպել 2011-ին: 2015-ի փետրվարի 14-ին ՝ Սուրբ Վալենտինի օրը, Քիննին առաջարկություն էր արել իր սիրեցյալին, զույգը մտադիր էր ամուսնանալ Իտալիայում:

Բայց հետո 30-ամյա էպատաժային երգչուհին հայտարարել է, որ զույգը որոշել է ընդմիջում վերցնել ու կողմնորոշվել ապագայի հարցում:

«Ես ու Թեյլորը միշտ էլ գիտեինք, որ մենք հարազատ մարդիկ ենք: Ինչպես բոլոր զույգերը՝ այդպես էլ մենք, մեր խնդիրներն ունենք, ու հիմա որոշել ենք ընդմիջում անել: Մենք երկուսս էլ հավակնոտ արտիստներ ենք, ու յուրաքանչյուրս ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում, բայց միեւնույն է, շատ սիրում ենք իրար»,- գրել է հանրահայտ երգչուհին:

Այս հայտարարությունից հետո հանրահայտ երգչուհին պապարացիների տեսադաշտում չէր հայտնվել, իսկ ահա երեկ Գագայաին նկատել են Նյու Յորքում:

Երգչուհին գնացել էր Մանհեթեն՝ ձայնագրման ստուդիա:
Աղբյուր՝Daily Mail
Լուսանկարներ՝ Splash