Ծովափնյա նորաձևություն՝ ինչպիսի լողազգեստ ընտրել. խորհուրդներ դիզայներ Արփինե Կոշտոյանից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նորաձևության սիրահարները կարևորում են նորաձև լինել ամեն ուր՝ անգամ ծովափին: Ծովափնյա գեղեցիկ լուք ունենալու, ճիշտ լողազգեստներ ընտրելու ու թեմայի շրջանակում այլ գաղտնիքների մասին Life.panorama.am-ին պատմել է դիզայներ Արփինե Կոշտոյանը:
«Այս տարվա գլխավոր թրենդային լողազգեստները կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ վերադառնում են կրեատիվ ռետրո տարբերակները: Միաժամանակ, հաշվի առնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներգործությունը, մեծամասամբ պետք է նախապատվություն տալ փակ լողազգեստներին, որոնք ունեն ևս մեկ առավելություն՝ քողարկում են ավելորդ կիլոգրամները: Սրանց շարքին դասվում են նաև բարձր գոտկատեղով լողազգեստները, որոնք էլ համարվում են այս ամռան ամենաթրենդային տարբերակները: Ի դեպ՝ պետք է նշեմ, որ անհարմար սթրինգները մնացել են անցյալում, այս ամռանը նորաձևության հիթ են առջևում և հետևում հավասար եռանկյունիներով վարտիքներ: Իսկ լողազգեստների վերևի հատվածը պետք է ընտրել անհատական նկատառումներով՝ գուցե պետք է ընտրել լայն ուսակապերով, պարանոցի հատվածում ամրակներ ունեցող կամ պարզապես կրծկալ, որը չունի ոչ մի ավելորդ կապիչներ, ընդ որում՝ վերջինը կարող են իրենց թույլ տալ իդեալական կառուցվածք ունեցող կանայք»,- նշեց դիզայները:
Շարունակությունը` այստեղ: