Ալսուն կծննդաբերի Իսրայելում
LifestyleԵրգչուհի Ալսուն իր 3-րդ երեխային կծննդաբերի աշնանը։ Այժմ նա հղիության 7-րդ ամսում է։ Երգչուհին մեկնել է Իսրայել, որտեղ և պատրաստվում է կյանք տալ իր երեխային։ Նշենք, որ Իսրայելում է ծնվել նաև Ալսուի դուստրը։
Ծննդաբերությունը կլինի հեղինակավոր Իհիլով կլինիկայում, որը գտնվում է Թել Ավիվի կենտրոնում։ Այժմ երգչուհին իր ընտանիքի հետ գտնվում է Միջերկրական ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում։ Շաբաթական մեկ անգամ նա գնում է կլինիկա հետազոտության, որը նրան արժենում է 1.5 հազար դոլար։
«Ալսուն առաջին անգամ չէ որ ընտրում է մեր բժշկական կենտրոնը, քանի որ այն համարվում է Իսրայելում լավագույններից մեկը։ Նրա համար կպատրաստվի առանձին երկսենյականոց vip-հիվանդասենյակ մտերիմներին ընդունելու հնարավորությամբ։ Ծննդաբերությունը և հետագա երկու օրը հիվանդանոցում մնալը ընտանիքի համար կարժենա 12 000 դոլար։ Նա կունենա անձնական բուժքույր-օգնական, որը նրա ցանկությամբ կարող է մերսում կատարել կամ զբաղվել յոգայով», պատմել է կլինիկայի աշխատակցուհին։