Բիլզերյան եղբայրների ջրային հանգիստը՝ Մինեսոտայում
LifestyleՎերջին շրջանում ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի նախընտրությունները փոքր-ինչ փոխվել են։ Զինամթերքին փոխարինելու է եկել ճանապարհորդությունը, իսկ կիսամերկ աղջիկների փոխարեն Դենը ժամանակ է անցկացնում միայն մոդել Լոուրեն Բլեյկի հետ. Եվրոպա կատարած շրջագայության ժամանակ զույգը միասին զվարճացել էր Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում, ինչպես նաեւԻսլանդիայում։

Օրեր առաջ Դենն իր Instagram-ի էջին հետեւող օգտատերերին հայտնել էր, որ պատրաստվում է մեկնել ընտանեկան հանգստի։

Այժմ պարզ է դարձել, թե որտեղ է ժամանակ անցկացնում Դենը։

35-ամյա սրտակերը Մինեսոտա է հասել եղբոր՝ Ադամ Բիլզերյանի ընտանիքի, մտերիմների, ինչպես նաեւ իր սիրելիի՝ Լոուրենի հետ։

Այո, պոկերի սիրահար եղբայրները լիովին վայելում են իրենց ամառային հանգիստը։
