Ռուսաստանյան հայտնի պոռնոաստղը մերկ ցատկել է պարաշյուտով
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռուսաստանցի հայտնի պոռնոաստղ Անգելինա Դորոշենկոն մերկ ցատկել է պարաշյուտով, հայտնում է Life.ru-ն: 22-ամյա դերասանուհին չի վախեցել եւ խոստովանել է, որ վաղուց երազում էր նման «սեքսուալ» ցատկի մասին: Դերասանուհու կարծիքով, այդ փորձությունը մարտահրավեր է դարձել ոչ միայն իր համար, այլեւ` շրջապատի մարդկանց, որոնք հաճախ թերագնահատում են «մեծերի համար» ֆիլմերում նկարահանվողներին:
«Ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ պոռնոինդուստրիան հարուստ է տաղանդավոր եւ խիզախ մարդկանցով, որոնք շատ բանի են ընդունակ: Ես նաեւ մերկ լեռ կբարձրանամ եւ կիջնեմ ծովի հատակ, այ կտեսնեք» – հայտնել է նա: