Բրեդ Փիթը պատմել է Անջելինա Ջոլիի հետ հարաբերությունների ողջ ճշմարտությունը
LifestyleShabat.am-ը գրում է.
Հայտնի դերասան Բրեդ Փիթը Facebook-ի իր էջում գրել է, թե հատկապես ինչն է օգնել փրկելու Անջելինա Ջոլիի հետ իր ամուսնությունը: Նրա խոսքերով՝ իրեն խորհելու են դրդել երեխաները:
Բրեդը պատմել է, որ մի անգամ երեխաները իրեն հարցրել են, թե ինչո՞ւ է ամուսնացել մայրիկի հետ, եթե առանց դրա էլ նրանք շատ են սիրում միմյանց: Աստղը խոստովանել է, որ այդ հարցը իրեն հանգիստ չի տվել երկար ժամանակ, սակայն ի վերջո նա գիտակցել է, որ ամուսնությունը զույգին թույլ չի տալիս բաժանվել աննշան վեճերի պատճառով: Հատկապես երդման խոսքերը և օրինականացված հարաբերություններն են ամուսիններին օգնում:
Ուշագրավ է, որ մի անգամ Ջոլիի և Փիթի հերթական վեճից հետո երեխաները մոտեցել են լացող մայրիկին և հարցրել այն մասին, թե ինչո՞ւ նա չի բաժանվում ամուսնուց: Դերասանուհին ասել է, որ երդվել է լինել նրա հետ և վշտի, և ուրախության մեջ, և չի պատրաստվում խախտել այդ խոստումը: