Հոգեբանները պատմել են միայնակ կյանքի դրական կողմերի մասին
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ամերիկացի հոգեբանները բացահայտել են միայնակ կյանքի հիմնական դրական կողմերը: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ ավելի հագեցած սոցիալական կյանք են վարում, բացի այդ նրանց մոտ ավելի հագեցած է սոցիալական կյանքը, քան գրանցված հարաբերություններ ունեցող տարիքակիցների մոտ, հաղորդում է EurekAlert!-ը:
Ամերիկայի հոգեբանների ասոցացիայի 124-րդ կոնֆերանսի ժամանակ Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Բելլա Դե Պաուլոն պատմել է հետազոտությունների արդյունքների մասին, որը նվիրված է միայնակ և հարաբերություններ ունեցող մարդկանց կյանքի վերլուծությանը: Նրա խոսքով՝ միայնակ մարդիկ ինքնակողմնորոշման ավելի լավ ընդունակություն ունեն և անդադար աճի ձգտում ունեն: Բացի այդ, միայնակներն իրենց աշխատանքն ավելի շատ են գնահատում, քան նորեկները:
Ըստ մեկ այլ հետազոտության՝ միայնակ մարդիկ ավելի ամուր կապ ունեն ծնողների, եղբայրների, քույրերի, գործընկերների և ընկերների հետ, քան հարաբերություններ ունեցողները: Նաև նշվում է, որ միայնակ մարդկանց բացասական էմոցիաներից փրկում է ինքնաբավությունը: Որքան ինքնուրույն է մարդ, այնքան ավելի քիչ է միայնակ ինքն իրեն զգում: