Պապարացիները Հավայան կղզիներում լուսանկարել են մերկ Ջասթին Բիբերին և նրա նոր ընկերուհուն
LifestyleSpletnik.ru-ի փոխանցմամբ՝ պապարացիներն օրեր առաջ կանադացի 22-ամյա երգիչ Ջասթին Բիբերին լուսանկարել են Հավայան կղզիներում: Այստեղ երգչին ընկերակցել է 23-ամյա մոդել Սահարա Ռեյը:
Նրանք հանգստացել են բնության գրկում, և պապարացիներին հաջողվել է նրանց լուսանկարել ամբողջովին մերկ վիճակում:
Հանգստի համար Բիբերը վարձակալել է ճոխ առանձնատուն, որի օրական վարձավճարը կազմել է 10.000 դոլար:
Այնտեղ հանգստանում են ևս մի քանի մոդելներ, որոնք երգչի մոտ, ոչ հարկադրված, քայլում են կիսամերկ վիճակում:
23-ամյա Սահարա Ռեյը ծնվել և մեծացնել է Ավստրալիայում, նրա հայրը նշանավոր սերֆինգիստ Թոնի Ռեյն է:
Պատանեկան տարիքում աղջիկը շատ է տարված եղել սերֆինգով, սակայն հետագայում հրաժարվել է դրանից և զբաղվել է մոդելային բիզնեսով ու տեղափոխվել է ԱՄՆ:











