Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Պուտինն ու Էրդողանը շրջել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամային էջը

Միջազգային

Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի Սանկտ-Պետերբուրգում բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է անվանել ռուսաստանյան խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպից հետո Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վերագործադրում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին` նշելով, որ հանդիպման արդյունքներով Պուտինն ու Էրդողանը հայտարարել են բոլոր ուղղություններով համագործակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին, մասնավորապես, զբաղվել առեւտրա-տնտեսական փոխգործողությունների վերակենդանացմամբ եւ Սիրիայի գծով փոխզիջումների որոնումներով:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Հունիսի վերջին Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որում ներողություն է խնդրել խոցված Սու-24 ինքնաթիռի համար, որից հետո ՌԴ նախագահը կառավարությանը տեղեկացրել է Անկարայի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու որոշման մասին:

Ռուսաստանյան եւ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինի եւ Էրդողանի միջեւ հանդիպումն անցել է դրական առանցքում: Հանդիպումից հետո ռուսաստանյան եւ թուրքական նախագահները լրագրողներին հայտնել են, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ճգնաժամը մնացել է անցյալում:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Մոսկվան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ ամբողջ ծավալով եւ մտադիր է զբաղվել դրանով: Իր հերթին Էրդողանը նշել է, որ Թուրքիան կցանկանար Ռուսաստանի հետ հարաբերությունները դուրս բերել մինչճգնաժամային կամ անգամ ավելի բարձր մակարդակ:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի մոտ ընդհանուր նպատակ կա` սիրիական ճգնաժամի կարգավորումը, եւ ընդհանուր որոշումը պետք է որոնվի ելնելով դրանից:

«Մենք քննարկել ենք խոշոր համատեղ նախագծեր էներգետիկայի ոլորտում, որոնց վրա աշխատանքի շարունակումը կպահանաջի նաեւ կոնկրետ քաղաքական որոշումներ: Ի դեպ, որոշակի որոշումներ, որոնց մասին մենք խոսել ենք դեռ ավելի վաղ, թուրքական կողմից որոշ խոշոր նախագծերի գծով արդեն ընդունվել են, այնպիսի նախագծերի գծով, օրինակ, ինչպիսին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի եւ «Թուրքական հոսք» գազատար համակարգի շինարարությունն է», -ասել է Պուտինը:

Փորձագետները դեռեւս զուսպ են մեկնաբանում հանդիպման արդյունքները, նշելով, ՌԴ-ի եւ Թուրքիայի համագործակցության վերականգնման գծով հնչեցված պլանների իրագործումը կպահանջի լրացուցիչ ժամանակ եւ ջանքեր:

Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «ՌիԱ Նովոստի»-ին հայտարարել է, որ Պուտին-Էրդողան բանակցությունները հանել են երկու երկրների միջեւ հակասությունների մեծ մասը, բայց քաղաքական տարաձայնությունները դեռեւս մնում են, եւ երկու կողմերին հարկ կլինի գնալ զիջումների, ինչը սիրիական հարցում շատ դժվար է լինելու, քանի որ Էրդողանը բանակցություններից առաջ հայտարարել էր Ասադի ռեժիմը Անկարայի կողմից չընդունվելու դիրքորոշման մասին:

Նադեին-Ռաեւսկին նաեւ հիշեցրել է, որ «կա քրդական խնդիրը եւս, այն բարդ է եւ կազմված է տարբեր երկրներում քրդական բնակչության տարբեր հատվածների նկատմամբ վերաբերմունքից, այստեղ շատ բանի մասին պետք է պայմանավորվել»:

Որոշ փորձագետների կարծիքով` հանդիպման ժամանակ երկրների եւ առաջնորդների միջեւ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին ասվել են բազմաթիվ հուսադրող խոսքեր, սակայն, հստակ զգացողություն կա, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ այդ հարաբերություններն արդեն նախկինը չեն լինելու:

Պուտինն այն մարդը չէ, որը ներում է թիկունքից հարվածը, իսկ Էրդողանը լավ է հիշել ինչպես նվաստացումները, որ նրան հասցրել է ռուսաստանյան նախագահն իր ելույթներում, այնպես էլ ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին բազմաթիվ անգամ Պուտինի հնչեցրած պահանջը, նշում են փորձագետները:

«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ