Հավկիթ. նոր կյանքի խորհրդանիշ
LifestyleReservin.am-ը գրում է.
Չնայած մերօրյա էկզոտիկ գաստրո ուղղությունների առատությանը, սովորական հավկիթը եղել է ու կմնա մեր ամենօրյա սննդակարգի հիմնաքարերից մեկը:
Այս անգամ Reservin-ը որոշել է անդրադարձ կատարել այս մթերքին՝ ներկայացնելով դրա սննդային արժեքն, օգտակարությունն ու պահպանության տարբերակները:

Ձվի մասին
Դեռևս հին աշխարհում, հռոմեացիներն իրենց օրվա մեկնարկը չէին կարող պատկերացնել առանց ab ovo` այսինքն ձվի: Այսպիսով, հավկիթը նրանց կերակրացանկի անբաժանելի մասնիկն էր: Ավելին՝ բոլոր ժամանակների մեծագույն մտածողներն հենց ձվի օրինակի վրա էին բացատրում կյանքի առաջացման հայեցակարգը (կոնցեպտը): Իսկ դրա տիեզերական կառուցվածքը մինչ օրս էլ մնում է այդ երկնային անհուն տարածության համաչափությունն ու կարգ ու կանոնն ընկալելու լավագույն տարբերակը:
Եվ իրոք, ձվի կառուցվածքն արտասովոր ու զարմանալի է: Կեղևը նրա՝ իդեալական վահան է արտաքին տեխնիկական ազդակներից. պաշտպանում է մանրէներից ու բակտերիաներից: Միևնույն ժամանակ այն հրաշալի օդաթափանց հատկություն ունի:
Դրա բութ մասում ձևավորված խոռոչը՝ յուրահատուկ թթվածնային խցիկ է, որը սաղմի մեծանալուն զուգընթաց, խոշորանում է: Բայց ահա խոհարարները դիտարկում են այս խցիկը որպես ձվի թարմության իսկական գրավական. որքան այն փոքր է, այնքան թարմ է հավկիթը:
Շարունակությունը` այստեղ: