Քենդալ Ջենները եւ ռեփեր A$AP Rocky-ն հանդիպու՞մ են
LifestyleՍկզբում այս զույգի մասին ասում էին, թե նրանք պարզապես ընկերներ են: Իբր թե ֆլիրտ են անում, բայց պարզվում է, որ Քենդալ Ջեններն ու ռեփեր A$AP Rocky-ն իրոք հանդիպում են:

Us Weekly-ի տեղեկություններով՝ 20-ամյա մոդելը եւ 27-ամյա երաժիշտը գաղտնի են հանդիպում:
«Նրանց հարաբերությունները լուրջ են, պարզապես դրանք չեն գովազդում: Քենդալին հաճելի է նրա հետ, իսկ ռեփերին էլ՝ Քենդալի: Նրանք երկուսն էլ պաշտում են նորաձեւությունը եւ շատ ժամանակ են անկացնում այդ թեմայի շուրջ զրուցելով»,- ասել է ներքին աղբյուրը:

Փետրվարինч Նյու Յորքում նորաձեւության շաբաթի ժամանակ, Քանյե Ուեսթի Yeezy Season 3 ցուցադրությանը պապարացիները միասին էին տեսել Քանյե Ուեսթին, Քենդալին, Լիլ Քիմին, A$AP Rocky-ին, Քորթնի Քարդաշյանին եւ Քայլի Ջեններին:
