Բարակ Օբամայի ավագ դստերը բռնացրել են մարիխուանա ծխելիս (18+)
LifestyleIravunk.com-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ավագ դստերը` ՄԱԼԻԱ ՕԲԱՄԱՅԻՆ բռնացրել են մարիխուանա ծխելիս: Այս մասին հայտնել է Radar Online տեղեկատվական պարբերականը եւ կից հրապարակել նաեւ տեսանյութ եւ լուսանկար: Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, տեսանյութը պատրաստվել է Չիկագոյում դեռեւս հուլիսին տեղի ունեցած«Lollapalooza»
երաժշտական փառատոնի ժամանակ, որտեղ Մալիա Օբաման ընկերների հետ միասին մեկնել էր Դեմոկրատական կուսակցության հետ:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Մալիա Օբաման հայտնվում է սկանդալի կիզակետում: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Բ. Օբամայի դուստրը կրքոտ եւ կիսամերկ պար էր մատուցել հանրության առաջ, ընդորում` հենց Չիկագոյում: Իսկ առավել վաղ մամուլում լայն արձագանք էր գտել այն, որ Ամստերդամում նա` իր ընկերների հետ միասին, ծննդյան տարեդարձի առթիվ, այնքան էր խմել, որ նմանվել էր շարքային հարբեցողի: Մինչդեռ Սպիտակ տան առաջին տիկինը` Միշել Օբաման, ամերիկյան լայն ժպիտով տեսախցիկների առաջ հայտարարում է, թե ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխաները «նորմալ կյանք ունենան»: Եվ միգուցե չի էլ սխալվում, որովհետեւ թմրանյութ ու խմիչք օգտագործող սեւուկի ապագան` կանխորոշված է: Նա 2017 թվականին կդառնա 18 տարեկան եւ պատրաստվում է ընդունվել Հարվարդի համալսարան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ