«Կրքոտ հրետանին» Կալիֆորնիայից
LifestyleReservin.am-ը գրում է.
Աշխարհի ամենահայտնի ամերիկահայ, ռեալիթի շոուի աստղերից ամենաավագը՝ Քորթնի Քարդաշյանը, այսօր դարձավ 37 տարեկան:
Բոլորիս էլ հայտնի է Քարդաշյանների կրքով լիցքավորված «ծանր հրետանու» ազդեցությունը աշխարհի տղամարդկանց վրա. Լոս-Անջելեսյան ժպիտ, կրքոտ մարմին ու ձայն, փոքր-ինչ «վայրի» գեղեցկություն և վե՛րջ… Արական սեռին պատկանող մի ողջ աշխարհ աչքերը չռած ընկնում է «մտածմունքների» մեջ: Եվ առաջին հայացքից հեշտությամբ ձեռք բերելի թվացող այդ արտաքինը, իրականում պահանջում է (բացի գենետիկայից) որոշակի քրտնաջան աշխատանք: Քորթնիի ծննդյան առթիվ մի փոքր խոսենք նրա սննդից ու մարզումներից:
Մեծ ասորտի մայրիկի տանը
Քորթնին քաղցրասեր է, և առավել ևս, չի ուտում «թեթև և յուղազերծված կերակուրներ»: Ասում է, որ երբեք չի կարողացել դիետա պահել և պատմում է, որ շաբաթը երկու անգամ ընտանիքով հավաքվում են մայրիկի տանը և ուտում ապուրներ, աղցաններ, պաստա, բրինձ, մսագնդիկներ: Նա նախընտրում է ամեն ինչից մի քիչ: Դիետոլոգ, «Nutrition at Your Fingertips» գրքի հեղինակ, Էլայզա Զայդը պնդում է, որ դա նորմալ է և համարում է, որ Քորթնին օգտագործում է առողջ սնունդ:
Շարունակությունը` այստեղ: