Ամերիկուհին 97 տարեկան նախատատին կերպարանափոխել Է մակիաժի օգնությամբ (լուսանկար)
LifestyleԱՄՆ-ի Տեխասի նահանգի բնակչուհիներից մեկը մակիաժ Է արել իր 97 տարեկան նախատատին, ինչի օգնությամբ կերպարանափոխել Է նրան:
Այդ մասին գրում Է Daily Mail-ը:
Համալսարանի 18-ամյա ուսանողուհի եւ վիզաժիստուհի Թեյլոր Թրիմբլն արդյունքը մայիսի 8-ին հրապարակել Էր Twitter սոցիալական ցանցի իր Էջում: Սակայն ԶԼՄ-ները արտասովոր կերպարանափոխությանն ուշադրություն են դարձրել միայն այժմ: Լուսանկարներն ավելի քան 8 հազար լայք են հավաքել:
Թրիմբլը Daily Mail-ին ասել Է, որ իր Դորիս նախատատին մակիաժ Է արել, երբ նրան տեսակցության Էր գնացել ծերանոց: Սոցցանցի օգտատերերի մեծամասնության կարծիքով, որոնք մեկնաբանել են կերպարանափոխությունը, թոշակառու կինն իր տարիքից անհամեմատ ավելի երիտասարդ տեսք Է ունեցել: