Սոնա Հովհաննիսյանը արխիվային լուսանկար է հրապարակել
LifestyleՌեփեր Միշոյի կինը՝ գեղեցկուհի Սոնա Հովհաննիսյանը, արխիվային լուսանկար է հրապարակել Instagram-ում։ Լուսանկարում Սոնան պապիկի հետ է, ում մասին այնքան վառ ու գեղեցիկ հիշողություններ ունի ամերիկահայ հաղորդավարուհին։
«Որքան բախտավոր եմ, որ նրա թոռնուհին եմ։ Նա ինձ տվել է լավագույն մանկությունը, որը կարելի է երազել։ Եվ դա ինձ ուժեղ է դարձրել, որովհետեւ նրա սերն ու պաշտպանությունը ինձ հետ են եղել ամեն օր, ամեն կարեւոր ակնթարթ ու ամեն պայքար հաղթահարելիս։ Եվ սա այն է, որ ոչ մեկը երբեք չի կարող խլել քեզնից»,- լուսանկարը մեկնաբանել է Սոնան։