Թոփ մոդելը մերկացել է Esquire-ի համար. բոլորը Կարային են ցանկանում
LifestyleԲրիտանական հայտնի թոփ մոդել Կարա Դելևինը մերկացել է Esquire պարբերականի սեպտեմբերյան համարի համար, հայտնում է Daily Mail-ը: Շապիկին երևում է «Բոլորը Կարային են ցանկանում» գրառումը:
Նա նաև հարցազրույց է տվել պարբերականին, որտեղ պատմել է ընկճախտի դեմ իր պայքարի մասին: Նրա խոսքերով՝ բժիշկները նրան ընկճախտ են ախտորոշել 16 տարեկանում և մինչև հիմա ինքը դեղեր է ընդունում: Սակայն, մոդելի խոսքերով՝ անցյալ շաբաթ նա հրաժարվել է դրանցից:
«Անցյալ շաբաթ ես կորցրեցի իմ կուսությունը: Ես մտա վեճերի մեջ, ես լաց եմ եղել, ես ծիծաղել եմ: Դա եղել է աշխարհում ամենալավ բանը, նորից զգալ»,- պատմել է նա: Նա նաև ասել է, որ ատում է դեղերը և որ շատ հեշտ է սկսելը դրանք չարաշահել:

