Ինչով է ձմերուկն օգտակար հատկապես տղամարդկանց համար
LifestyleՁմերուկը կարող է հաջողությամբ դառնալ իմպոտենցիայի բուժման բնական միջոց՝ պարզել են գիտնականները: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Դրա հետ մեկտեղ՝ ձմերուկը չունի կողմնակի ազդեցություն:
Ձմերուկը շատ առավելություններ ունի առողջության համար՝ ներառյալ արյան խցանված անոթների լայնացումը, զարկերակային բարձր ճնշման, խոլեստերինի ցուցանիշների նվազեցումը:
Ներկայում գիտնականներն առաջարկում են իմպոտենցիայի դեպքում օգտագործել ձմերուկ. այն պարունակում է ցիտրուլին ամինաթթու, ինչն օգնում է թուլացնել արյունատար անոթները: Դրա շնորհիվ ձմերուկը դառնում է իմպոտենցիայի բուժման հրաշալի բնական միջոց:
Դեռևս 2011թ. կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ցիտրուլինի օգտագործումը զգալի դրական ազդեցություն է ունենում իմպոտենցիայի խանգարում ունեցող տղամարդկանց վրա: