Նոր կադրեր՝ Հրանտ Թոխատյանի, Հայկ Մարությանի, Նատալյա Ռուդովայի մասնակցությամբ ֆիլմից
LifestyleՀայ կինոսերներն արդեն անհամբերությամբ սպասում են «Счастья! Здоровья» ֆիլմի պրեմիերային։ Չէ որ ֆիլմի գլխավոր դերերում խաղում են Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը եւ Նատալյա Ռուդովան, որը հատուկ նկարահանումներին մասնակցելու համար ժամանել է Հայաստան։

Հայկական հարսանիքի թեմայով նկարահանվող ֆիլմում Նատալյան խաղում է հարսնացուի, իսկ Հայկը՝ փեսացուի դերում։ Նկարահանումները անցկացվում են Դիլիջանում՝ հայկական կոլորիտը պահպանելու համար։


Նկարահանումների մեկնարկն ազդարարող ափսեն արդեն կոտրված է, նկարահանման ընթացքից մի քանի կադրեր արդեն հայտնվել են համացանցում, իսկ հիմա Ռուդովան հրապարակել է հետաքրքրաշարժ հոլովակ, որի մեկնաբանության մեջ դերասանուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական խմբին։