Ռիո-2016. Միհրան Հարությունյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը՝ լուսանկարներով
LifestyleՌիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչ գոտեմարտն անցկացրեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ, որտեղ մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով:







98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում հաղթեց թուրք Չենք Իլդեմին: «Սպիտակ արջն» արդեն մեկնարկում հիանալի առավելություն կուտակեց: Պասիվության համար 1 միավորից հետո Իլդեմին «մղձավանջ» էր սպասվում. Արթուրը ևս 8 միավոր վաստակեց՝ անընդհատ գլորելով մրցակցին: Հայ մարզիկը հաղթեց 9:0 հաշվով:



