Յուրահատուկ սուրճի սեղաններ, որոնք ջրից դուրս եկող կենդանիների խաբկանք են ստեղծում (լուսանկարներ)
LifestyleՀատուկ այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց հյուրասենյակը զարդարել յուրահատուկ կահույքով, շատ դուր կգան Դերեք Պիրսի ստեղծած՝ ջրային արարածների պատկերող սուրճի սեղանները, գրում է boredpanda.com-ը:
Դերեք Պիրսը յուրահատուկ երևակայության շնորհիվ ստեղծում է «ջրից դուրս եկող» կենդանիներ պատկերող զարմանալի սեղաններ:
Նրա աշխատանքներում ասես կենդանիները՝ գետաձիուց մինչև դելֆին ու բադ, դուրս են գալիս ապակու միջից, որը ներկայացնում է ջրի մակերեսը: Արդյունքն իսկապես տպավորիչ է, գրում է աղբյուրը։








