Անանուն ծաղկեփնջեր, երկրորդ պլան մղված անձնական կյանք և նոր տեսահոլովակի մանրամասներ. մեկնաբանում է Գաբի Գալոյանը
LifestyleTert.am Life-ը գրում է.
Օրեր առաջ երգչուհի Գաբի Գալոյանը տոնել է իր 28-ամյակը: Երգչուհին մեծ շուքով չի նշել իր տարեդարձը վատ առողջության պատճառով: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
«Վատ առողջության պատճառով չկարողացա նշել տարեդարձս, բայց ամենամտերիմ ընկերներս ինձ անակնկալ մատուցեցին` տանական գլխարկներով, նվերներով եկան մեր տուն և ընտանիքիս անդամեների հետ իսկական տոն դարձրեցին օրս»,- ասաց Գաբին:

Երգչուհին այս տարի շատ նվերներ է ստացել թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ մարդկանց կողմից:
«Սիրում եմ հոտավետ մոմեր ստանալ և ստացա: Ընկերներս գիտեն, որ հոտավետ մոմերի հավաքածու ունեմ ու ամեն տարի միշտ ինչ-որ մեկը ինձ նվիրում է դա: Ընդհանրապես հաշվի չեմ առնում, թե ինչ արժե նվերը, որքան այն հասարակ լինի այնքան շատ է ինձ դուր գալիս: Հիմանակնում արժեքավոր նվերներ չեմ օգտագործել առօրյայում»,- նշեց երգչուին:
Շարունակությունը` այստեղ: