Հայկազ Բարսեղյանի սպանության գործի հերթական դատական նիստը հետաձգվեց
ՀասարակությունՔիչ առաջ հետաձգվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում քննվող ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի հերթական դատական նիստը: Տուժողներից դատարան էր ներկայացել միայն Կարեն Բաղրամյանը:
Դատարանը Ռազմական համալսարանից գրություն էր ստացել, ըստ որի՝ կուրսանտներից մի քանիսն ուսումնական արձակուրդում են, որի պատճառով այսօրվա դատական նիստին չեն ներկայացվել:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 5-ին: