Հայկազ Բարսեղյանի սպանության գործի հերթական դատական նիստը հետաձգվեց
SocietyՔիչ առաջ հետաձգվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում քննվող ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի հերթական դատական նիստը: Տուժողներից դատարան էր ներկայացել միայն Կարեն Բաղրամյանը:
Դատարանը Ռազմական համալսարանից գրություն էր ստացել, ըստ որի՝ կուրսանտներից մի քանիսն ուսումնական արձակուրդում են, որի պատճառով այսօրվա դատական նիստին չեն ներկայացվել:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 5-ին: