Ամեն առաջարկ չեմ ընդունում. Սոնա Շահգելդյանը անձնական բիզնեսի և նոր ֆիլմում նկարահանվելու մասին
LifestyleTert.amLife-ը գրում է.
Tert.am Life-ի ունեցած հավաստի տեղեկություններով երգչուհի Սոնա Շահգելդյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում: Տեղեկությունը հաստատելու համար զրուցեցինք երգչուհու հետ: Մանրամասները՝ զրույցում:
-Պարզվում է, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երրորդ փորձն եք արել: Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը:
- Առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մոխրոտիկ» գեղարվեստական ֆիլմն էր, որը շատ էի սիրել: Հետո հաջորդեց «Հյուսիս-Հարավ»-ը, իսկ հիմա էլ այս նոր առաջարկը: Նկարահանվել եմ Մկրտիչ Արզումանյանի նոր ֆիլմում: Շատ մեծ սիրով եմ առաջարկն ընդունել և կերպարը հասկանալուց հետո համաձայնել եմ:
-Ինչպիսի՞ կերպար եք մարմնավորել:
-Էպիզոդիկ կերպար եմ մարմնավորել: Գլխավոր հերոսը Մկոն է: Շատ տեղեկություն ֆիլմի մասին ասել չեմ կարող, քանի որ դեռ կազմակերպիչները տեղեություն չեն տարածում:

-Ի՞նչ ժանրի է լինելու ֆիլմը:
-Կոմեդիա է: Պետք է ասեմ, որ մարդկանց ծիծաղեցնելը դա շատ դժվար գործ է ու շատ աշխատանք ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում:
-Ովքե՞ր են այս ֆիլմի Ձեր խաղընկերները:
-Լուիզայի Ներսիսյան ու Մկոն: Շատ հայտնի դեմքեր էլ են լինելու, բայց էլի փակագծերը բացել չեմ կարող:
-Ներկայանում եք նաև «Դոմինո» սիթքոմում: Նոր եթերաշրջանի սպասի՞ հեռոուստադիտողը:
-Միանշանակ թող սպասի, քանի որ նոր եթերաշրջան լինելու է: Սցենարական զարգացումների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ես ինքս դեռ սցենարին ծանոթ չեմ:

-Նկարահնվել եք գեղարվեստական ֆիլմում, սիթքոմում, տեսահոլովակներով ու համերգներով եք պարբերաբար էկրանին երևում: Ճիշտ եք համարում, որ երգչուհին էկրանին շատ է հայտնվում:
-Ես երգչուհու, այն կերպարը չեմ, որ ամեն պատահած առաջարկ ընդունում է ու անտեղի հայտնվում էկրանին: Մինչև առաջարկը չեմ քննարկում ու հասկանում որքանով կարող եմ իրականացնել, չեմ համաձայնում: Ֆիլմերի առաջարկներ շատ հաճախ եմ ստանում, բայց հենց չձանձրացնելու փաստը հաշվի առնելով ամեն տեղ չեմ համաձայնում: Պետք է կարողանալ հետաքրքիր լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ