Ադելը հրաժարվել է ճաշել Քարդաշյանների հետ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
6 Գրեմմիի արժանացած աշխարհահռչակ երգչուհի Ադելը հրաժարվել է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հետ ճաշի առաջարկից։
Իմանալով, որ բրիտանուհին նոր տուն է գնել Լոս Անջելեսում՝ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առանձնատան հարեւանությամբ, 60-ամյա Քրիս Ջեները միասին ճաշելու հրավեր է ուղարկել 28-ամյա երգչուհին։Բայց Ադելը մերժել է Ջեների առաջարկը՝ չցանկանալով հայտնվել Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի առաջիկա դրվագներում։

Ըստ որոշ աղբյուրների՝ Ադելը հրաժարվել է, քանզի կարծում է՝ այդ հանդիպումը ստվեր կգցի իր բարձր հեղինակությանը։