Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»


Ինչ է կատարվում երևանյան գրախանութներում. ինչ նկարներով օրագրեր ու տետրեր են վաճառում ու ինչ գնով

Blognews.am-ը գրում է.
 
Դուրս եկեք փողոց, գնացեք տոնավաճառ կամ խանութ, որտեղ վաճառում են գրենական պիտույքներ և ամենուր կտեսնեք նույն պատկերը. մտահոգ դեմքով ծնողներ` ձեռքներին թափանցիկ կամ կիսաթափանցիկ տոպրակներով տետրեր ու գրիչներ ու նրանց կողքից քայլող երեխաներ, որոնց մի մասը ուրախ ու ոգևորված է իր նոր օրագրով ու մատիտներով, մյուս մասն էլ ծնողներից էլ ավելի տխուր տեսք ունի, որովհետև չեն կարողացել գնել հենց իր ուզածը:
 
Ցավալի է, բայց փաստ, որ մեր երկրում գրեթե բոլոր տոները գնալով վերածվում են հոգսաբեր պարտականության և գնումների մրցավազքի:
 
Այսօր BlogNews-ը շրջել է երևանյան գրախանութներով և փորձել դպրոցական երեխա ունեցող ծնողի դիտանկյունից հասկանալ իրավիճակը, ծանոթանալ գներին, ինչու ոչ, նաև առաջարկվող գրենական պիտույքների որակին:
 
 
 Այցելեցինք և՛ բոլորին հայտնի գրախանութները, և՛ տանավաճառներ, և՛ սուպերմարկետներ ու սովորական խանութներ: Առաջինն, ինչ աչքի ընկավ, բավականինշատ էին ծնողներն, ովքեր սեպտեմբերմեկյան գնումները թողել էին վերջին օրվան: Ինչպես գիտենք, սա այնքան էլ բնորոշ չէ անհանգիստ բնավորության տեր հայերին, ովքեր ամեն առիթի դեռ ամիսներ առաջ են սկսում պատրաստվել: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ծնողներից: Գնումները վերջին օրվան թողնելու պատճառն ամենևին էլ ծնողների զբաղվածությունը չէ. այս ամենն ունի մեկ պատճառ`սոցիալական:
 
«3 երեխա ունեմ դպրոցական: Ամեն մեկին նոր պայուսակ, ամեն առարկայից հատուկ տետրեր, գրքերի կազմեր, գրիչ, կարկին, մատիտ, սոսինձ, ռետին ու հազար բան: Շատ դժվար է, թանկ է ամեն ինչ: Մտածեցի թողնեմ վերջին օրվան, կարող է մի քիչ էժանացնեն, բայց համարյա չի էլ էժանացել, միայն վազվզող ծնողների թիվն է ավելացել»,- ասաց տոնավաճառներից մեկում մեզ հանդիպած ծնողներից մեկը:
 
Այս պատկերը չկար միայն մի քանի թանկարժեք գրախանութում, որտեղ ծնողներին գներն էլ չէին հետաքրքրում, նրանք անհրաժեշտ պարագաների ցուցակները տալիս էին վաճառող-խորհրդատուներին, վերջիններս ամեն ինչ գտնում, դասավորում էին զամբյուղում, մնում էր միայն վճարել ու խանութից դուրս գալ: 
 
 
Հաջորդ հարցը, որը մեզ հետաքրքրում էր դա գների համեմատությունն էր:
Քաղաքի կենտրոնում գտնվող գրախանութներում գրենական պիտույքները բավականին թանկ էին ծայրամասերի գրախանութների համեմատ: Օրինակ` այստեղ օրագրերի արժեքները սկսվում էին 800 դրամից և հասնում էին մինչև 1500 դրամ: Իսկ տոնավաճառներում նույնիսկ 300 դրամանոց օրագիր կարելի էր գտնել:
Բարակ տետրերի գները տատանվում էին 50-100 դրամի սահմաններում, ինչպես վաճառողներից մեկն ասաց` կախաված թղթի որակից, գույնից և կազմի հաստությունից: Նույն չափանիշներից, բայց արդեն նաև  էջերի թվից էլ կախված` որոշվում են ընդհանուր տետրերի գները: Դրանք էլ տատանվում են 200-800 դրամի սահմաններում: 
Ինչպես մեզ ներկայացրեցին`գրենական պիտույքներից շատերը հստակ գին չունեն, մեծ մասի գինը որոշվում է արտաքին տեսքից կախված:
 
 
Օրինակ զավեշտալի է, որ արտասահմանյան աստղերի, հայտնի ֆուտբոլիստների ու ամեն տեսակ հելո քիթիների նկարներով օրագրերն ավելի թանկ են, քան հայկականները, որոնց վրա պատկերված են  մեր հերոս զինվորները, հայ մեծերը և մեր ազգային արժեք Արարատ լեռը: Մեգան Ֆոքսի նկարով օրագիրը արժե 900 դրամ, մեր զինվորների նկարներով օրագիրը` 400 դրամ: Բայց ուրախացրեց այն, որ վաճառողներն ասում էին` դրանք են ամենաշատը սպառվողները:
 
«Մեր հայերը ամեն ինչի մեջ պիտի հայկականը տեսնեն: Գալիս հարցնում են Արցախից տեսարժան վայրերի, «Պապիկ-տատիկ» նկարով տետրեր, հայ երգիչների ու Հենրիխ Մխիթարյանի նկարներով օրագրեր: Ավելի շատ դրանք են առնում, քան ուրիշ  նկարներով»:
Մեր հարցին, թե չենք տեսնում Քիմ Քարդաշյանի նկարով օրագիր, սպառվե՞լ է, թե՞ընդհանրապես չի եղել, վաճառողը ծիծաղելով ասաց.
«Դե Քիմն էլ ա մերը էլի, հայ ա: Քիմի նկարով օրագիր չեն հարցնում, բայց, որ լինում ա, առնում են  շատերը»: 
 
 
 
 
Գրենական մյուս պարագաների գները ևս կախված են բացառապես արտաքին տեսքից: Որքան գունավոր, աչքի ընկնող, փայլփլուն, այնքան ավելի թանկ: 
 
 
Ծնողների խոսքով ամենաթանկը դպրոցական պայուսակներն են: Մի քիչ բարձր որակովները կարող են հասնել մինչև  20.000 դրամի: Իսկ 5000- 7000 դրամանոցները գրքերի ծանրությանը հազիվ մինչև տարվա կես են դիմանում:
Վաճառողներից մեկն ասաց, որ այս տարի ամենալավը  վաճառվում են  աղջիկների  համար նախատեսված «մեծական»  պայուսակները:
 
 
 
Ամփոփելով մեր լսածն ու տեսածը, կարող ենք ասել, որ միայն պայուսակի ու գրենական պիտույքների վրա ծնողները ծախսում են 20.000- 50.000 դրամ (1 երեխայի համար): Սրա մեջ են մտնում նաև դպրոցների կողմից պահանջված առարկաների հատուկ տետրերը: 
Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համար