Գոռ Մինասյան. «Երազում եմ այն օրը, երբ կհագնեմ հայ զինվորի համազգեստը»
LifestyleՌիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն այսօր որպես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ ներկա էր հարազատ բուհում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը:
Aravot.am-ը զրուցեց Գոռ Մինասյանի հետ:
-Գոռ, օլիմպիական արծաթե մեդալի մասին արդեն ասվել է շատ բան ու դեռ էլի շատ բան ասվելու է: Բայց եկ խոսենք ոչ մարզական թեմայով: Դու արդեն երկու ամիս է ծառայում ես հայկական բանակում՝ սպորտային վաշտում: Ծառայության վայրում եղե՞լ ես:
-Այո: Բայց շատ քիչ: Ներկայացել եմ ծառայության վայր եւ որպես Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ գործուղումով մեկնել օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքների:
-Զինվորական համազգեստ ստացե՞լ ես:
-Այո, բայց դեռ չեմ հասցրել հագնել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Aravot.am-ում: