Սպիտակ կարապը. 49-ամյա Սալմա Հայեկը արևայրուք է ընդունում բիկինիով (ֆոտո)
LifestyleՍալմա Հայեկը շատ քիչ է իր Instagram-ում կիսվում բիկինիով նկարներով։ 49-ամյա (սեպտեմբերի 2-ին նա կդառնա 50 տարեկան) կինոաստղը ունի գեղեցիկ կազմվածք, բայց չի ցանկանում այն ցուցադրել սոցցանցերում։ Սակայն ամռան վերջին օրը դերասանուհին սոցցանցում տեղադրել է իր հանգստյան նկարներից մեկը։
Սալման հաճելի օրեր է անցկացնում՝ լողալով լողավազանում, փչովի կարապի վրա։ Մի քանի օր առաջ կինոաստղը նմանատիպ նկար էր հրապարակել, սակայն նրա փոխարեն կարապի վրա նրա դուստրն էր՝ 9-ամյա Վալենտինան։ Աղջիկը լողում էր հսկայական փչովի ֆլամինգոյով։

