Եռյակի սպասող Նորա Գրիգորյանը հղիության վերջին ամիսներն է վայելում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը և դերասան Էրվին Ամիրյանի կինը՝ դերասանուհի Նորա Գրիգորյանի հղիության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր, երբ եռյակի սպասող մայրիկը հղիության 7-րդ ամսում է գտնվում, մեզ հետ կիսվել է հույզերի, իր ու ամուսնու անհամբերության և երջանկության մասին:
-Նորա, հղիության վերջին ամիսներում եք գտնվում, զգացողություններն ինչպիսի՞նն են:
- Ահագին ծանրացած եմ, միաժամանակ՝ երկու անգամ ավելի երջանիկ: Ամեն անգամ փորիկումս շարժ զգալուց հետո անասելի երջանկություն եմ զգում: Եթե փորձեմ վերարտադրել զգացածս, ապա պետք է նշեմ, որ ներսումս սեր, սեր և միայն սեր եմ զգում: Ի դեպ՝ ընտանիքիս անդամները փորձում են անել ամեն հնարավորն ու անհնարն ինձ երջանկացնելու և հոգսերս թեթևացնելու համար:
-Շուտով Ձեր ընտանիքը կավելանան միանգամից երեք անդամով. Ձեզ եռյակի մայրիկիկարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:
- Իհարկե, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ հասցնելու երեքին էլ խնամել, բայց վստահ եմ՝ թե մայրս, թե սկեսուրս ինձ հավատարիմ օգնականներ կլինեն: Ինչպես ասում են՝ կարևորը գիժ ռիթմին սովորելն է, ինչը մարդու բնության մեջ կա, այնպես որ համոզված եմ, որ կհարմարվեմ ու կհասցնեմ բոլորին հավասար սեր, խնամք և ուշադրություն տալ:
Շարունակությունը՝ այստեղ: