Ռիհաննային տեսել են Նյու Յորքում Դրեյքի հետ Մայամիում կրքոտ երեկույթներից հետո
LifestyleՌիհաննան իր ընթացիկ համաշխարհային համերգային շրջագայության ժամանակ հաճախ էր բեմ հրավիրում ռեփեր Դրեյքին: Նրանք, ինչպես հայտնի է, միասին են կատարում Work երգը։ Եվ հավանաբար բեմական դուետը ավելի մեծ բանի է վերածվել:

Ռիրին ու Դրեյքը կասկածելիորեն մտերմացել էին արդեն MTV VMA–ի ժամանակ, երբ ռեփերը իր ելույթի ժամանակ սեր էր խոստովանել Ռիհաննային:

Հետո, ըստ լուրերի. զույգը սկսել է լիաթոք զվարճանալ Մայամիի ակումբներում։

Դե իսկ հիմա Ռիրիին Նյու Յորքում են տեսել:

Փողոցային ոճ Ռիրիից՝ բարձրակրունկ կոշիկներ, մարզական տաբատ ու վերնազգեստ։

28-ամյա հանրահայտ երգչուհին երջանիկ տեսք է ունեցել, ու հաճույքով թույլ է տվել, որ պապարացիները լուսանկարեն իրեն:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI