Չեմ հավակնում համարելու, որ լավագույնն եմ, ով կարող էր ստանձնել նախարարի պաշտոնը. Շաբաթը Արփինե Հովհաննիսյանի հետ (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետքաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս:
Մեր հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, ով հանդիպմանը եկել էր իր կրստեր քրոջ՝ Լիա Հովհաննիսյանի հետ: Նախարարը, քրոջխոսքով, ընտանիքում շատ հոգատար է, բարի, շատ նուրբ հոգի ունի ու միշտ պատրաստ էօգնության ձեռք մեկնել: Թեև քույրերի միջևտարիքային տարբերությունը կազմում է գրեթե 8 տարի, բայց նրանք ընկերուհիներ են՝ չկաթեմա, որ չքննարկեն: Լիան ևսմասնագիտությամբ իրավաբան է, ավելին՝նրան դասավանդել է հենց քույրը:


-Տիկին նախարար, Դուք, կարելի է ասել«Սառցե թագուհու» կերպարի հետ եք ասոցացվում. մշտապես լուրջ եք, կարելի էասել՝ խիստ: Պաշտո՞նն է թելադրում իրկանոնները, թե՞ բնավորության մեջ գերակշռում են իսկապես այդ գծերը:
-Առաջին անգամ են ինձ նման բնորոշում տալիս, թեև, բնավորությանս խիստ լինելու մասին կարող են վկայել տարբեր մարդիկ: Բնավորությունս բավականաչափ խիստ է: Պահանջկոտ եմ թե՛ իմ նկատմամբ, թե՛դիմացինների նկատմամբ: Իրականությանը համապատասխանում է այդ խիստ կերպարը, բայց դա բոլորովին չի խանգարում մարդկային անմիջական շփմանը: Ուսանողներս, աշխատակիցներս կվկայեն այդ մասին: Պահանջկոտությունը սկսվում է ինձնից և տարածվում նրանց նկատմամբ: Բնորոշմանն այդքան չեմ համաձայնվի, որովհետև «Սառցե թագուհու» կերպարին բնութագրական են ոչ թե խիստ կամ լուրջ լինելը, այլ մարդամոտության կամ մարդկային հատկանիշների, էմոցիաների բացակայությունը: Ինքս ինձ չեմ բնութագրի այդ տեսանկյունից: Երբ մարդիկ քեզ չեն ճանաչում, բավականին հեշտ է տալ տարբեր բնութագրություններ և այդ տարբեր բնութագրությունները կարող են քեզ համապատասխանել ամբողջությամբ կամ ոչ այնքան, բայց փաստ է՝ չես կարող բոլորին ամեն ինչ ապացուցել: Թերևս՝ պետք էլ չէ:

Շարունակությունը՝ այստեղ