Աստղային make up. Լերա Կուդրյավցեւա (ֆոտո)
LifestyleՌուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան միշտ աչքի է ընկնում խնամված եւ հրապուրիչ տեսքով եւ համարձակ կերպարներով: Հաղորդավարուհուն նայելիս դժվար է հավատալ, որ նա արդեն 45 տարեկան է:
Սերգեյ Լազարեւի նախկին ընկերուհին միշտ փայլում է ուղիղ եւ շեկ վարսերով եւ արտահայտիչ դիմահարդարմամբ:
Լերան նախընտրում է աչքերը շեշտադրել սուրմայի միջոցով՝ ստեղծելով երկար սլաքներ: Գեղեցկուհու աչքերը հաճախ զարդարում են խիտ սեւաներկն ու smokey eyes դիմահարդարումը: Իսկ շուրթերը հաղորդավարուհին նախընտրում է ընդգծել բաց երանգներով, ինչի շնորհիվ նրա հայացքի ողջ շեշտը դրվում է աչքերի վրա:
Լերայի դիմահարդարման մի քանի կերպարները ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:









