Որքա՞ն սուրճ է կարելի խմել օրվա ընթաքցում
Lifestyle
Սուրճն ամբողջ աշխարհում համարվում է ամենաթարմացնող ըմպելիքներից մեկը: Սակայն քչերը գիտեն̦ որ կանանց̦ տղամարդկանց և երեխաներին սուրճի տարբեր չափաբաժին է կարելի օգտագործել:
Նման եզրակացության են եկել Մայո Ինստիտուտի մասնագետները: Նրանց տվյալների համաձայն տղամարդկանց թույլատրվում է օրական 400 միլիգրամ սուրճ օգտագործել̦ կանանց` 300 միլիգրամ̦ իսկ դեռահասներին կարելի է միայն 100 միլիգրամ սուրճ խմել:
Բժիշկները զգուշացնում են̦ որ սուրճի մեծ չափաբաժինը կարող է անքնության̦ գլխացավի̦ սրտի արագ աշխատանքի և այլ խնդիրների պատճառ դառնալ: Ընդ որում̦ սուրճի առավել վտանգավոր տեսակներ են համարվում էսպրեսոն և կապուչինոն: