Քիմ Քարդաշյանի դուստրը թխվածք է պատրաստել հոր՝ Քանյե Ուեսթի համար
LifestyleՔանյե Ուեսթը այժմ Բոսթոնում է, ուր ժամանել է Տորոնտոյից: Ռեփերը Բոսթոնում ելույթ է ունենում իր Saint Pablo Tour համաշխարհային հյուրախաղերի եւ նոր ալբոմի՝ The life of Pablo-ի շրջանակում:
Այդ ընթացքում Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, եւ դուստրը՝ Նորթը, որոշել են Քանյեի համար քաղցրավենիք պատրաստել:

Երեքամյա Նորթն ինքն է թխում, իսկ 35-ամյա հայուհին ամեն ինչ արձանագրել է իր Snapchat-ում:

Քիմը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ Նորթը հայտարարում է. «Ես ուզում եմ քաղցրավենիքի վրա զվարճալի դեմքեր պատկերել»:

Իսկ Քիմն իր Instagram-ում գրել է. «Իմ քաղցր աղջիկ»:

Ի դեպ, այսօր Քիմի եւ Քանյեի որդին՝ Սեյնթը, կդառնա 9 ամսական:
Նշենք, որ Քանյեն չորեքշաբթի օրը Նյու Յորքում մեկնարկող Նորաձեւության շաբաթի ընթացքում կներկայացնի իր Yeezy Season 4 հավաքածուն:
Նյու Յորքում Քանյեն Madison Square Garden-ում նաեւ հանդես կգա հերթական համերգով, որից հետո ելույթ կունենա Վաշինգթոնում:
Ուրբաթ օրը Քանյեն ելույթ կունենա Harper's Bazaar's Icons հավաքույթում, որին ներկա կլինեն Քիմը, Քրիս Ջենները, Քենդալը եւ Քայլին:
Աղբյուրը՝ Daily Mail