Աստղիկ Սաֆարյանը կյանքի նոր փուլ է սկսել
LifestyleBravo.am-ը գրում է.
Աստղիկ Սաֆարյանը մուտք է գործում բալզակյան տարիք։ Երգչուհին սեպտեմբերի 3-ինդարձել է 30 տարեկան։ Նա BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անսպասելի նվերներ է ստացել երկրպագուներից.«Շատ հաճելի տեսանյութ են պատրաստել՝ շնորհավորելով տարբեր լեզուներով։ Առավոտյան էլ դռան զանգից արթնացա՝ ստանալով նվերներ ու ծաղիկներ։ Ամենակարեւորն այն մարդիկ են, որոնց համար իմ ծնունդն ավելի կարեւոր է, քան՝ ինձ համար։ Ուրախ եմ, որ ունեմ արդեն 30 տարեկանի հասունություն, բայց ֆիզիկապես ու հոգեպես ինձ զգում եմ 24-25 տարեկան։ Կյանքի նոր փուլում ինքս ինձ կմաղթեմ ներքին խաղաղություն, ներդաշնակություն ու բարձր տրամադրություն, մնացածն ինքս ստեղծում եմ»։
30-ամյակը նշելու փոխարեն փոփ-ռոք երգչուհին կնշի իր բեմական գործունեության 10-ամյակը՝ «10-ը տարի բեմում» նախագծով.«Ամեն առավոտ արթնանալն արդեն պարգեւ ու ծնունդ է. պարտադիր չեմ համարում տարեդարձն ամեն տարի նշել։ Թեեւ այս տարի պլանավորել էի հենց սեպտեմբերի 3-ին բոլոր առիթները միասին նշել, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց։ Այս օրերին լիովին կենտրոնացել եմ ինձ համար սպասված միջոցառման վրա»։
Շարունակությունը՝ այստեղ:
